Կարող եք ինձ էլ Ջո Բիդեն անվանել. Բայդենը հերթական անգամ անհարմար իրավիճակում է հայտնվել (տեսանյութ)

Կարող եք ինձ էլ Ջո Բիդեն անվանել. Բայդենը հերթական անգամ անհարմար իրավիճակում է հայտնվել (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերթական անգամ սխալ է արտահայտվել: Այս անգամ ամերիկացի առաջնորդը չի կարողացել արտասանել կոնգրեսական Էրլ Բլումենաուերի ազգանունը։ Այն բանից հետո, երբ նա երկու անգամ չի կարողացել արտասանել քաղաքական գործչի ազգանունը, Սպիտակ տան ղեկավարն ասել է.«Ես գիտեմ, ես գիտեմ, կարող եք ինձ Բիդեն անվանել»:

Հիշեցնենք, որ սա ԱՄՆ նախագահի առաջին լեզվի սայթաքումը չէ։ Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը  չէր կարողանում հիշել Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալության ղեկավար Դին Քրիսվելի ազգանունը, ինչը տեղի է ունեցել նրա հետ զրուցելուց ընդամենը մի քանի րոպե անց։

Դրանից առաջ ԱՄՆ նախագահը շփոթել է Միչիգանի նահանգապետի անունը, իսկ բանակցությունների ընթացքում չի կարողացել հիշել Ավստրալիայի վարչապետի անունը։ Բացի այդ, Բայդենը մի քանի անգամ պետության ղեկավար է անվանել ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսին։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում