Բայդենի վարչակազմի բարձր պաշտոններում արդեն 2 հայ կա․1lurer.am
Շաբաթը պատմական էր ԱՄՆ-ի համար: Այդ երկրի պատմության մեջ արդեն երրորդ նախագահի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսվեց: Թրամփը, սակայն, առաջինն էր, որին Կոնգրեսն այդպիսի ճակատագրի արժանացրեց երկրորդ անգամ ու ընդամնեը պաշտոնավարման մեկ ժամկետի շրջանակում:
46-րդ նախագահ Ջոզեֆ Բայդենը հունվարի 20-ին պաշտոնապես կստանձնի ԱՄՆ ղեկը: Վաշինգտոնի քաղաքականությունն առաջիկայում մեծապես կախված է Բայդենի ձևավորած վարչակազմից: Բայդեն-Էրդողան հարաբերությունների գնահատականները հակասական են: Վերլուծաբանների մի մասը կարծում է, որ հանրապետականներին հաջորդող դեմոկրատները կսերտացնեն Թուրքիայի հետ հարաբերությունները՝ հակադարձելով Մոսկվային, մյուսները կանխատեսում են թուրք-ամերիկյան հարաբերությունների նոր լարվածություն:
Բայդենի կադրերից երկուսը, ի դեպ, ազգությամբ հայեր են: Այս հանգամանքը դժվար ազդի թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա, սակայն կարող է որոշակի դերակատարություն ունենալ Երևանի հետ շփումներում:
Կարծիքներ