Ռուսաստանում ավտովթարից մահացել է ազգությամբ հայ բռնցքամարտիկ Արտյոմ Միքայելյանը
Ավտովթարից մահացել է ազգությամբ հայ բռնցքամարտիկ, Ռուսաստանի սպորտի վարպետ Արտյոմ Միքայելյանը, որը բնակվում էր ՌԴ Իշիմ քաղաքում: Տյումենի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ Արտյոմը Ռուսաստանի պատանիների առաջնության հաղթող է, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Ողբերգությունը տեղի է ունեցել հունվարի 16-ի երեկոյան՝ Տյումեն-Օմսկ ավտոճանապարհի 102-րդ կմ-ում։
Ֆեդերացիան իր ցավակցությունն է հայտնել բռնցքամարտիկի ընտանիքին, հարազատներին և ընկերներին:
Կարծիքներ