Ապարանում մեքենաներ են բախվել. 25-ամյա վարորդը մահացել է

Ապարանում մեքենաներ են բախվել. 25-ամյա վարորդը մահացել է

Ապրիլի 7-ին, ժամը 05.40-ի սահմաններում, Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում բախվել են «Մերսեդես» և «Զիլ» մակնիշների ավտոմեքենաները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանութունը:

«Մերսեդեսի» 25-ամյա վարորդ Արամ Պետրոսյանը և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ժամը 16.00-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Արամ Պետրոսյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում