Լաչինի միջանցքը բնական ինչ-որ ուժ չի արգելափակել, դա Ադրբեջանի իշխանություններն են. ԵԽ պատգամավոր

Լաչինի միջանցքը բնական ինչ-որ ուժ չի արգելափակել, դա Ադրբեջանի իշխանություններն են. ԵԽ պատգամավոր

Եվրախորհրդարանի պատգամավոր Չառլի Վեիմերսը կոչ է անում ԵՄ-ին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինը թույլ տա մարդասիրական օգնության մուտքը ԼՂ։

«Արմենպրես»-ի՝ Բրյուսելի թղթակցի հետ զրույցում Վեիմերսն անդրադարձել է ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությանն ու հետադարձ հարցում արել։

«Եվ ի՞նչն է «խոչընդոտում» Լաչինի միջանցքի անցանելիությունը, պարոն Բորել։ Դա ոչ քար է, ոչ էլ բնության ինչ-որ ուժ, այլ Ադրբեջանի իշխանություններն իրենք են խանգարում մարդասիրական օգնության անցմանը։ Խոսքը «որեւէ դերակատարի» կամ «երկու կողմերի» մասին չէ, ինչպես հաճախ լսում էինք անցյալում, այլ Ադրբեջանի, որն օգտագործում է մարդասիրական հասանելիությունն իր նպատակների համար»,- ասել է Չառլի Վեիմերսը եւ փոխանցել, որ իր մտքերը ԼՂ ժողովրդի հետ են։

Բորելն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ԼՂ ազատ տեղաշարժն ու բացել ճանապարհը՝ շեշտելով. «Մենք ի գիտություն ենք ընդունել Ադրբեջանի իշխանությունների պատրաստակամությունը՝ մթերքներ մատակարարել նաև Աղդամ քաղաքով: Սակայն դա պետք չէ դիտարկել իբրև Լաչինի միջանցքի բացման այլընտրանք»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում