ՀՀ ղեկավարությունը պետք է վերջ դնի միջազգային հանրությանը մոլորեցնելուն. Հաջիև
Հայաստանի քաղաքական ղեկավարությունը բառերի հետ խաղալու փոխարեն պետք է վերջ դնի մանիպուլյացիաներին, ապատեղեկատվությանը և Լաչինի ճանապարհի հարցում միջազգային հանրությանը մոլորեցնելու քարոզչական արշավին։
Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝պատասխանելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը:
Հայաստանին ուղղված խորհրդից բացի Հաջիևը ակնհայտ կեղծ հետևյալ հայտարարությունն է արել.
«Ակնա-Ստեփանակերտ (Աղդամ-Խանքենդի՝ ասված է գրառման մեջ) ճանապարհը բաց է բոլոր տեսակի երթևեկությունների համար»:
Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը կեղտոտ խաղ է խաղում ու ամիսներ շարունակ ստում՝ հավատացնելով, որ դեպի շրջափակված Լեռնային Ղարաբաղ ու Լեռնային Ղարաբաղից մարդկանց և ապրանքների մարդասիրական տեղաշարժի համար Լաչինի միջանցքը բաց է։
Կարծիքներ