Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը կվերագտնի իր տեղը Երևանի և երևանցու կյանքում. Ավինյան
Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը կվերագտնի իր տեղը Երևանի և երևանցու կյանքում։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Բարեկարգումից հետո այգին կդառնա երևանցիների սիրելի անկյուններից մեկը՝ ստեղծելով հարմար, արդիական, ազատ և ստեղծարար միջավայր. ճիշտ այնպիսին, ինչպիսին ցանկացել է երևանցին։
Այգին կունենա անհրաժեշտ բոլոր հարմարությունները և հնարավորությունները՝ զբոսնելու, հանգստի, ժամանակ անցկացնելու, աշխատելու և քաղաքը վայելելու համար։
Այն կլինի ավելին, քան միայն կանաչապատ տարածք»,- ասված է գրառման մեջ։
Կարծիքներ