Արման Միքայելյանը գրավեց 3-րդ տեղը. Yerevan Open

Արման Միքայելյանը գրավեց 3-րդ տեղը. Yerevan Open

Ավարտվեց շախմատի Yerevan Open միջազգային մրցաշարը: Ավարտական՝ 9-րդ տուրում հաղթելով Վենկատարաման Կարտիկին, Արման Միքայելյանը վաստակած 7,5 միավորով եզրափակեց լավագույն եռյակը: Նա միայն լրացուցիչ գործակիցներով զիջեց նույն  արդյունքը գրանցած Աբհիմանի Պուրանիկին և Վիտալի Սիվուկին:

6,5 միավորով 9-րդ տեղը զբաղեցրեց Հովիկ Հայրապետյանը, որը հաղթեց Սուբրամանիան Բհարաթին:

6-ական միավոր վաստակեցին Տիգրան Պետրոսյանը (14-րդ տեղ), Մամիկոն Ղարիբյանը (17-րդ), Կարեն Մովսիսյանն (21-րդ) ու Լևոն Բաբուջյանը (23-րդ):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում