Կառավարության գործընկերներիս շնորհակալ եմ Ալավերդիի խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու համար. Արեն Մկրտչյան

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, փոխմարզպետ Գոռ Ասրյանը, Ճանապարհային դեպարտամենտի տնօրեն Գոռ Ավետիսյանն այցելել են Ալավերդի:
Նրանց դիմավորել և ուղեկցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:
Պատգամավորը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
«Այցելել ենք Ակներ գյուղ, հանդիպել բնակիչներին, ներկայացրել ճանապարհի հիմնանորոգման ծրագրի ընթացքը։ Նախագիծը պատրաստ է, ուղարկվել է փորձաքննության։ Վերջնական հաստատումից հետո կհայտարարվի մրցույթ։ Ճանապարհի հիմնանորոգման նախագծային արժեքը 2.3 մլրդ դրամ է կազմել (շուրջ 5.6 մլն դոլար)։
Կանգառ ենք կատարել Սանահին կայարան թաղամասում, լսել բնակիչների դիտարկումները, ինչպես նաև՝ զույգ կամուրջների շինհրապարակում։ Փոխվարչապետը հետևել է աշխատանքների ընթացքին, տվել համապատասխան հանձնարարականներ։
Կառավարության գործընկերներիս շնորհակալ եմ Ալավերդի համայնքի խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու համար»։
Կարծիքներ