Երևանի ոստիկանության շենքի դիմաց հետիոտնը վրաերթի է ենթարկվել
Այսօր՝ հուլիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Ժամը 14։05-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Ն. Ի-ն իր վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցում՝ ոստիկանության դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնի։
Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն և օգնել վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որից հետո ահազանգել է ոստիկանություն։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։
Վրաերթի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Կարծիքներ