Կիպրոսը ոչնչացրել է ամոնիումի նիտրատի առգրավված պաշարները
Կիպրոսում ոչնչացվել են հինգ տարի առաջ հատուկ գործողության ընթացքում առգրավված ամոնիումի նիտրատի պաշարները, հայտարարել է երկրի ոստիկանության խոսնակ Քրիստոս Անդրեուն: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հնարավոր ահաբեկչական հարձակումը կանխելու գործողության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել էր 8,3 տոննա ամոնիումի նիտրատ, ասել է Անդրուն: Նրա խոսքով ՝ նյութը ոչնչացվել է հատուկ պոլիգոնում:
Վարկածներից մեկի համաձայն՝ ամոնիումի նիտրատը նախատեսվում էր օգտագործել Նիկոսիայում Իսրայելի դեսպանատան վրա ահաբեկչական հարձակման համար, ասվում է հաղորդագրության մեջ:
2.750 տոննա ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահպանումը, ըստ լիբանանյան իշխանությունների, հզոր պայթյունի պատճառն է դարձել Բեյրութի նավահանգստում: Պայթյունի զոհ են դարձել ավելի քան 130 մարդ, վիրավորվել են քաղաքի ավելի քան 4 հազար բնակիչներ:
Կարծիքներ