ԵԿՄ նախագահը համախմբման կոչ է արել
Ապրիլի 15-ին ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, վարչության անդամ, գեներալ Մարտին Կարապետյանը, վարչության անդամներ, ԵԿՄ տարածքային բաժանմունքների, մարզխորհրդի նախագահներ, անդամներ Սյունիքի մարզում էին: Աշխատանքային խորհրդակցություն՝ հանդիպում-քննարկում անցկացվեց Սյունիքի մարզպետարանում՝ ԵԿՄ Սյունիքի մարզխորհրդի նախագահ, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, մարզի ԵԿՄ տարածքային բաժանմունքների նախագահների մասնակցությամբ:
Քննարկվեցին ԵԿՄ առաջիկա ծրագրերին վերաբերող, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող, ԵԿՄ նոր վկայականների տրամադրմանը, նոր անդամակցություններին վերաբերող հարցեր: Ներկայացվեց «Պատանի երկրապահ» ակումբի սաների համար նախատեսված վկայականը, որի հանձնման հանդիսավոր արարողություն էր նախատեսված մարզում:
«Ես բոլորիդ համախմբման կոչ եմ անում: Ու մի բան հիշե՛ք՝ հային մենակ հայն է հաղթել: Ով ոնց ուզում է, թող հասկանա: Մենք պետք է լինենք համախմբված: Վազգեն Սարգսյանը մի լավ խոսք ուներ՝ մեզ ժանգը ներսից է ուտում»,- ասել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:
Կարծիքներ