«Թալիբանը» փակել է Քաբուլի օդանավակայանի ճանապարհը
«Թալիբանը» փակել է Քաբուլի օդանավակայանի ճանապարհը և հայտարարել, որ աֆղաններին այլևս այնտեղ չի թողնի։ Այս մասին հայտարարել է արմատական շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը, փոխանցում է BBC-ն։
Օդանավակայանի պատերի մոտ հավաքված մարդկանց հրամայվել է տուն գնալ։ Թալիբները հաստատում են, որ նրանց անվտանգությունը երաշխավորված է։
Իր հերթին Զաբիհուլլա Մուջահիդը խնդրել է ԱՄՆ-ին այլևս կոչ չանել մարդկանց լքելու Աֆղանստանը։ «Մեզ հարկավոր են նրանց տաղանդները»,-ասել է նա։
Այժմ օդանավակայան թողնում են միայն օտարերկրացիներին։ Մուջահիդն ընդգծել է, որ «Թալիբանը» չի երկարաձգի երկրից օտարերկրացիների տարհանման ժամկետը․ մինչև օգոստոսի 31-ը ՆԱՏՕ-ի երկրները բավական ժամանակ ունեն՝ իրենց քաղաքացիներին դուրս բերելու համար։
Կարծիքներ