G7-ի առաջնորդները սկսել են Աֆղանստանին նվիրված հանդիպումը

G7-ի առաջնորդները սկսել են Աֆղանստանին նվիրված հանդիպումը

Մեծ յոթնյակի առաջնորդները վիրտուալ հանդիպում են սկսել՝ նվիրված Աֆղանստանում տիրող իրավիճակին։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Հանդիպման ժամանակ G7-ի առաջնորդները մտադիր են ստիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին երկարացնել Քաբուլի օդանավակայանից մարդկանց տարհանման ժամկետն օգոստոսի 31-ից հետո։ Նախկինում այդ մասին մասնավորապես հայտարարել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։

Բացի այդ, բրիտանական կառավարությունում հայտնել էին, որ հանդիպման ժամանակ Լոնդոնը թալիբների դեմ պատժամիջոցներ կպահանջի՝ ճնշում գործադրելու համար Աֆղանստանում իշխանությունը զավթած արմատական շարժման վրա։

Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ հայտնել էին, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը գաղտնի հանդիպել է թալիբների հետ։ Խոսքը հավանաբար վերաբերել է Աֆղանստանից ամերիկյան զորքերի և քաղաքացիական անձանց դուրսբերման համար ժամկետի երկարացմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում