Ֆինլանդիայի և ԱՄՆ նախագահները քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

Ֆինլանդիայի և ԱՄՆ նախագահները քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, իսկ դեկտեմբերի 14-ին Ֆինլանդիայի ղեկավարը կհանդիպի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ֆինլանդիայի պետության ղեկավարի գրասենյակը։

«Բայդենի հետ զրույցի հիմնական թեման Ուկրաինայի սահմաններին անհանգստացնող իրավիճակն էր։ Նախագահները կարևոր են համարել համատեղ աշխատանքը՝ լարված իրավիճակից դիվանագիտական ​​ելք գտնելու համար», - ասվում է հաղորդագրությունում։

Բացի այդ, նրանք ավելացրել են, որ երկուշաբթի ավելի վաղ Նիինիստոն հեռախոսով զրուցել է նաև Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։ Զրույցի թեման Հունաստանի կառավարության ղեկավարի հանդիպումն էր Ռուսաստանի ղեկավարի հետ, որը տեղի էր ունեցել անցյալ շաբաթ Սոչիում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում