Լուկաշենկոն պաշտոնյաներին խորհուրդ է տվել «դուրս գալ շրիշակի տակից»
Պետական մարմինների միջև լիազորությունների վերաբաշխման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել պաշտոնյաներին, ովքեր սպասում էին տեսնել, թե ինչպես կավարտվեն երկրում ընդդիմության բողոքները, «դուրս գալ շրիշակի տակից և սկսել աշխատել»:
Լուկաշենկոն նշել է, որ երկրում իշխանական օրգաններում կարգապահությունը կաղում է է, հաղորդում է РИА Новости-ն:
«Նրանցից ոմանք շրիշակի տակից նայում էին՝ տեսնելու, թե ինչպես է անցնելու «Ազատության օրը» և այլն: Այնուհետև հասկացան, որ իշխանությունները դիմադրում են», – ասել է Բելառուսի նախագահը՝ շեշտելով, որ «իշխանություն դիմակայել է և դիմակայելու է»։
Բելառուսի ղեկավարը նշել է, որ կառավարությանը հաջողվել է պահպանել պետությունը և այսուհետ այն միայն կամրապնդվի:
Կարծիքներ