SpaceX ընկերության՝ մարսյան ուղևորությունների համար նախատեսված փորձնական տիեզերանավը կրկին պայթել է վայրէջքի ժամանակ (տեսանյութ)
Ամերիկյան SpaceX ընկերությունը երեքշաբթի իրականացրել է Մարս մեկնելու առաքելությունների համար նախատեսված Starship տիեզերանավի հերթական փորձնական թռիչքները, և այն կրկին կործանվել է վայրէջքի ժամանակ:
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը, Starship SN11 տիեզերանավն արձակվել է Տեխաս նահանգից: Մի քանի րոպեների ընթացքում այն բարձրացել է 10 կմ բարձրությամբ: Նախատեսվում էր, որ այն վայրէջք կկատարի մեկնարկային համալիրի մոտ տեղակայված հարթակին, սակայն վայրէջքի պահին այն պայթել է: Փորձարկումն իրականցվել է խիտ մառախուղի պայմաններում:
Անցյալ տարվա դեկտեմբերին և այս տարվա փետրվարին իրականացվող նմանօրինակ փորձարկումների ժամանակ տիեզերանավերի նախատիպերը պայթում էին հարթակին հպվելուն պես: Այս ամսվա սկզբին կատարված փորձարկման ժամանակ հաջողվել էր տիեզերանավի ուղղահայաց վայրէջք կատարել, սակայն մի քանի րոպեից այն կրկին պայթել է:
Starship բազմամյա օգտագործման տիեզերանավը նախատեսված է դեպի Մարս ուղևորություններ կատարելու համար և հաշվարկված է 100 մարդու համար:
Կարծիքներ