Իրավապահների գործողություններին խոչընդոտելով՝ Մայր Աթոռը իրեն օրենքից վեր է դասում՝ փորձելով բախումներ հրահրել. Տարոն Չախոյան

Իրավապահների գործողություններին խոչընդոտելով՝ Մայր Աթոռը իրեն օրենքից վեր է դասում՝ փորձելով բախումներ հրահրել։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:
«Հայաստանում ոչ ոք չի կարող իրեն օրենքից վեր դասել։
Օրենքի առաջ բոլորն են հավասար, լինի սրբազան, թե վեհափառ»,- գրել է Չախոյանը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում իրավիճակը լարված է: Այնտեղ են իրավապահները՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:
Հոգևորականների և ոստիկանների միջև հրմշտոց է տեղի ունեցել: Աջապահյանը թեև հայտարարել է, որ կգնա իրավապահների հետ, սակայն քիչ անց կրկին վերադարձել է վեհարան:
Կարծիքներ