Արսեն Զախարյանը իսպանական «Ռեալ Սոսյեդադի» խաղացող է
«Դինամո»–ի գլխավոր մարզիչ Մարցել Լիչկան հայտնել է, որ կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի ընդգրկվել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) չորրորդ տուրի «Բալթիկա»–ի դեմ խաղի թիմի կազմում՝ հաստատելով, որ ֆուտբոլիստը տեղափոխվում է իսպանական «Ռեալ Սոսյեդադ»։
Լիչկայի խոսքերը փոխանցում է «Матч ТВ»-ն։
«Այո, Արսենն այսօր կլինի մարզադաշտում, բայց արդեն կարելի է ասել, որ նա իսպանական «Ռեալ Սոսյեդադ»-ի խաղացող է։ Նա, ցավոք, մեզ հետ չի լինի խաղադաշտում, բայց խաղը կդիտի տրիբունաներից»,- ասել է Լիչկան։
2022 թվականի ամռանը «Չելսին» ռուսաստանցի կիսապաշտպանի համար առաջարկեց 12,6 միլիոն ֆունտ ստերլինգ, սակայն տրանսֆերը չկայացավ՝ վերջին մեկ տարվա ընթացքում ռուսական ֆուտբոլի նկատմամբ կիրառված սահմանափակումների պատճառով։
Այս ամառ ռուսաստանցի կիսապաշտպանով անմիջապես հետաքրքրվեցին հոլանդական երեք ակումբներ՝ «ՊՍՎ»-ն, «Այաքս»–ը և «Ֆեյենորդ»–ը։
Օգոստոսին մամուլում լուրեր տարածվեցին իսպանական «Ռեալ Սոսյեդադ»–ի և «Դինամո»–ի միջև Զախարյանի տրանսֆերի շուրջ պայմանավորվածության մասին։
Կարծիքներ