ՌԴ-ն և Թուրքիան ԼՂ-ում հրադադարի վերհսկման կենտրոնի ստեղծման մասին հուշագիր են ստորագրել

ՌԴ-ն և Թուրքիան ԼՂ-ում հրադադարի վերհսկման կենտրոնի ստեղծման մասին հուշագիր են ստորագրել

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկման համատեղ կենտրոն ստեղծելու մասին հուշագիր են ստորագրել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի դիտարկման ռուս-թուրքական կենտրոնը կքննարկի դժգոհություններն ու պայմանավորվածությունների խախտումների հետ կապված խնդիրները։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել էհայտարարություն:

Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում են։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում