Արցախում անպտղության հաղթահարման ծրագիրը հաջողություն է գրանցել․ 25 հղիություն և 3 ծնունդ

Արցախում անպտղության հաղթահարման ծրագիրը հաջողություն է գրանցել․ 25 հղիություն և 3 ծնունդ

Արցախի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում է ծնելության խթանումը. հաջողությամբ իրականացվում է անպտղության հաղթահարման ծրագրով նախատեսված աշխատանքները։ Այս մասին հայտարարել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:

2021 թվականին արտամարմնային բեղմնավորման ուղեգրված 88 զույգերից բեղմնավորում է իրականացվել 33-ի մոտ. գրանցվել է 25 հղիություն ու 3 ծնունդ. ծնվածները տղաներ են:

Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված առողջապահության բնագավառի ծախսերը կազմել են 12․537․6 մլն դրամ՝ 2020 թվականի 7․843․9 մլն դրամի փոխարեն, որը ԱՀ պետական բյուջեում կազմում է 5,1 %:

 

Արցախի առողջապահության համակարգի 2021թ. կատարողականը կազմել է 8․558․6 մլն․ դրամ: Բյուջեն կատարվել է 68․3 %-ով:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում