ԱՄՆ-ից Ուկրաինա Է ժամանել զինամթերքի խմբաքանակով հինգերորդ ինքնաթիռը
Կիեւում վայրԷջք Է կատարել ԱՄՆ-ի կողմից ռազմա-տեխնիկական օգնության շրջանակներում զինամթերքի խմբաքանակով հինգերորդ ինքնաթիռը: Այդ մասին հայտնել Է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը:
«Դե ինչ, dear friends (թանկագին բարեկամներ), հինգերորդ թռչունը Կիեւում Է: Տարբեր տրամաչափի եւս 84 տոննա փամփուշտ Է Ուկրաինա բերվել Ամերիկայի Միացյալ Նահանգներից: Առաջիկա օրերին ԱՄՆ-ի մեր բարեկամներից կրկին սպասում ենք պաշտպանական ամունիցիայի հերթական բեռին Զինված ուժերի համար»,-Ռեզնիկովը գրել Է Facebook-ում:
Հունվարի երկրորդ կեսին ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ծանր փոխադրական ինքնաթիռները մոտավորապես 15 չվերթ են կատարել Ուկրաինա՝ զենք եւ ռազմական տեխնիկա մատակարարելու համար: Արեւմուտքի երկրներն անհանգստացած են Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի տեղափոխմամբ: Նրանք կարծում են, որ Ռուսաստանը կարող Է ներխուժում պլանավորել այդ երկիր, եւ նրան սպառնում են պատժամիջոցներով: Ռուսաստանն իր հերթին քանիցս հայտարարել Է, որ ոչ մի ներխուժում չի պլանավորում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ