Դիան գյուղում այրվել է մոտ 25 հա խոտածածկույթ

Դիան գյուղում այրվել է մոտ 25 հա խոտածածկույթ

Սեպտեմբերի 2-ին, ժամը 15:52-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիան գյուղի հարակից սարում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դիան գյուղի հարակից «Աղբյուրի սար» կոչվող սարի գագաթային հատվածում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։44-ին, մարվել՝ 21։05-ին։ Այրվել է մոտ 25 հա խոտածածկույթ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում