Նեթանյահուն սպառնում է Համասին կոշտ պատասխան տալ Գազայում վեց պատանդների սպանության համար
Իսրայելը ՀԱՄԱՍ շարժման պաղեստինյան արմատականներին կստիպի շատ թանկ գին վճարել Գազայում վեց պատանդների սպանության համար, որոնց մահվան մասին հայտնի դարձավ սեպտեմբերի 1-ին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Իսրայելը չի հանդարտվի և չի մոռանա այս սպանությունը, Համասը շատ թանկ գին կվճարի դրա համար»,- ասել է նա։
Վարչապետը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին, ասել, որ խորապես ափսոսում է կատարվածի համար և ընդգծել, որ Իսրայելը պայքարում է իր գոյության համար, ուստի երկիրը պետք է պահպանի միասնությունը։ «Ես ներողություն եմ խնդրում, որ չկարողացա նրանց կենդանի հետ բերել, մենք այնքան մոտ էինք դրան, բայց չստացվեց»,- ասաց նա։
Կարծիքներ