Սպիտակ տնից հայտնել են, որ ԱՄՆ-ն փորձում է հորդորել Ադրբեջանին ընդունել հրադադարի պայմանավորվածությունը

Սպիտակ տնից հայտնել են, որ ԱՄՆ-ն փորձում է հորդորել Ադրբեջանին ընդունել հրադադարի պայմանավորվածությունը

Tert.am-ը գրում է՝ Միացյալ Նահանգները փորձում է հորդորել Ադրբեջանի իշխանություններին ընդունել հրադադարի ռեժիմի հաստատումը Հայաստանի հետ, որն արդեն համաձայնել է այդ առաջարկին:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը այս մասին կիրակի հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ'Բրայենը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Այս շաբաթվա վերջնամասն անցկացնում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին պայմանավորվելով: Հայաստանն ընդունել է հրադադարի մասին առաջարկը, իսկ Ադրբեջանը՝ դեռ ոչ: Մենք փորձում ենք հորդորել Ադրբեջանի իշխանությունների ընդունել հրադադարի ռեժիմի մասին առաջարկը»,- ընդգծել է երկրի ղեկավարի օգնականը:

Նշենք, որ հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 25-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 217 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6614 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 974 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում