Սև ծովում հրդեհ է բռնկվել 700 տոննա մազութ տեղափոխող լցանավի վրա
Սև ծովում հրդեհ է բռնկվել Կոմորյան կղզիների դրոշի ներքո նավարկող և 700 տոննա մազութ տեղափոխող «Almuntazah» լցանավի շարժիչային հատվածում։ Այս մաին հայտնում է «ՏԱՍՍ»-ը: Լցանավի անձնակազմը բաղկացած է Ռուսաստանի յոթ քաղաքացուց, որոնք հեռացվել են քարշակի միջոցով։ Զոհերի մասին տեղեկություն չի ստացվել։
Սև ծովում, որտեղ հրդեհ է բռնկվել լցանավի վրա, ջրի աղտոտվածության հետքեր չկան, այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել են «Ռոսմորրեչֆլոտ» ընկերության մամուլի ծառայությունից։
Կարծիքներ