Ընդդիմադիրները շրջափակել են Երևանի քաղաքապետարանի շենքը. ցուցարարների և ոստիկանների միջև բախում տեղի ունեցավ

Ընդդիմադիր առաջնորդները մի քանի հարյուր համախոհներով շրջափակել են Երեւանի քաղաքապետարանի շենքը:
Քիչ առաջ նրանց և ոստիկանների միջև բախում եղավ, երբ ցուցարարները փորձում էին գրոհել շենքը: Ընդդիմադիրները շշեր և այլ առարկաներ էին նետում ոստիկանների ուղղությամբ: Ի վերջո, ոստիկանությունը կարողացավ հանդարտեցնել իրավիճակը:
ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ չպետք է թույլ տան, որ քաղաքապետարանի աշխատակիցները դուրս գան շենքից: Այս պահին իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Կարծիքներ