Իլոն Մասկը հայտնել է, որ որդու համար Dogecoin թվային արժույթ է գնել
Ամերիկյան Tesla և SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը հայտնել է, որ Dogecoin թվային արժույթ է գնել իր որդու համար: Այս մասին գործարարը տեղեկացրել է թվիթերյան գրառմամբ:
Ինչպես փոխանցում է РБК-ն, թվային արժույթի գինը Մասկի հայտարարությունից հետո բարձրացել է 18 տոկոսով՝ հասնելով 0,081 դոլարի:
«Մի քիչ Dogecoin եմ ձեռք բերել փոքրիկ X-ի համար»,- իր թվիթերյան էջում գրել է Մասկը: Գործարարն անցյալ տարվա մայիսին լույս աշխարհ եկած որդուն տվել է X Æ A-12 անվանումը:
Նշվում է, որ հանգստյան օրերին գործարարը մի քանի գրառում էր կատարել Dogecoin-ի մասին, որից հետո ընկերության գործակիցները կրկնապատկվել էին:
Dogecoin-ը 10-րդ տեղն է զբաղեցնում խոշորագույն թվային արժույթների շարքում: Ընկերության կապիտալիզացիան կազմում է մոտ 8 մլրդ դոլար:
Կարծիքներ