ԱՄՆ-ում տասնյակ հորթեր փախել են ֆերմայից՝ հայտնվելով մայրուղու կենտրոնում (տեսանյութ)

ԱՄՆ-ում տասնյակ հորթեր փախել են ֆերմայից՝ հայտնվելով մայրուղու կենտրոնում (տեսանյութ)

ԱՄՆ Ինդիանա նահանգում գտնվող ֆերմայից մոտ 75 հորթ է փախել: Այս մասին գրում է Fox News-ը՝ ներկայացնելով հորթերի նախիրին մայրուղով անցնելիս պատկերող տեսանյութը:

Տեսանյութը նկարահանել է ոստիկանական բաժանմունքի աշխատակիցը, որը փողոցով անցնելիս է եղել ծառայողական մեքենայով: Ինչպես երևում է հրապարակված կադրերում, կենդանիներն իսկապես փախչում են՝ վազելով ճանապարհով:

Ոստիկանության աշխատակիցները մի քանի փրկարարների հետ միասին սկսել են կենդանիներին ուղեկցել՝ փորձելով նրանց քշել մեկ ուղղությամբ:

Ոստիկանությունը հրաժարվել է հայտնել, թե որ ֆերմայից են փախել կենդանիները և ինչն է եղել հորթերի նման վարքի պատճառ:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում