Արցախի նախագահը ԱԽ նիստ է հրավիրել. քննարկվել են առևանգված քաղաքացիներին վերադարձնելու քայլերը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 28-ին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որտեղ քննարկվել է օգոստոսի 28-ին առևանգված ԱՀ քաղաքացիների ճակատագրերի պարզման, նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ կատարվող քայլերը, Արցախում ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և իշխանությունների անելիքները:
«Նախագահ Հարությունյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից այսօր առևանգված ԱՀ քաղաքացիների ճակատագրերի պարզման և նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ կատարվող քայլերի մասին: Քննարկվել է Արցախում ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և իշխանությունների անելիքները՝ օր-օրի խորացող հումանիտար աղետին դիմակայելու, անվտանգային խնդիրները լուծելու նպատակով»,- ասված է ԱՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն տարածած հաղորդագրության մեջ:
Կարծիքներ