Մենք պետք է ավելի վաղ նրան հեռացնեինք. Լապորտան՝ Կումանի մասին

Մենք պետք է ավելի վաղ նրան հեռացնեինք. Լապորտան՝ Կումանի մասին

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Ռոնալդ Կումանի՝ պաշտոնից հեռացվելու մասին։

«Որոշումը, հնարավոր է, ուշացել էր։ Մենք պետք է ավելի վաղ նրան հեռացնեինք, բայց հետհայացք նետելով` հեշտ է իրավիճակին գնահատական տալը։ Սեպտեմբերին, երբ մենք նրան աջակցում էինք, կարծում էինք, որ նա արժանի է աջակցության ու պետք է հնարավորություն ստանա՝ աշխատելու վնասվածքից վերադարձած ֆուտբոլիստների հետ։ Ես իմ վրա եմ վերցնում պատասխանատվությունը, որ ավելի վաղ չկայացրի այդ որոշումը։ Մենք պարտության մատնեցինք «Վալենսիային» ու Կիևի «Դինամոյին», բայց հետագայում արդյունքները վատն էին։ Մենք վտանգավոր կերպով ներքև էինք գլորվում»,- ասել է Լապորտան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում