Իմ կարծիքով՝ Իսլանդիան այս խաղում արժանի չէր մեկ միավորի. Հենրիխ Մխիթարյան

Իմ կարծիքով՝ Իսլանդիան այս խաղում արժանի չէր մեկ միավորի. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Իսլանդիայի ընտրանու հետ խաղից հետո կիսվել է իր տպավորություններով:

«Մենք այսօր լավ խաղացինք և ավելի շատ գոլային պահեր ստեղծեցինք: Մեզ հարկավոր էր ընդամենը խփել երկրորդ գոլը: Ցավոք, դա մեզ չհաջողվեց: Իսկ երբ չես խփում երկրորդ գնդակը, մրցակիցը հաշիվը հավասարացնելու ավելի մեծ շանս է ստանում, ինչպես եղավ այս խաղում:

Իմ կարծիքով՝ Իսլանդիան այս խաղում արժանի չէր մեկ միավորի, բայց սա ֆուտբոլ է: Վերջում մենք ստիպված եղանք բավարարվել այդ միավորով», - իսլանդական VÍSIR կայքին տված հարցազրույցի ժամանակ ասել է Հենրիխ Մխիթարյանը:

 

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական խաղում հյուրընկալվելիս ոչ-ոքի` 1:1 է խաղացել Իսլանդիայի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում