Պետդեպարտամենտը հերքում է Իսրայելում ապարտեիդի մասին իրավապաշտպանների պնդումները

Պետդեպարտամենտը հերքում է Իսրայելում ապարտեիդի մասին իրավապաշտպանների պնդումները

ԱՄՆ վարչակազմը համաձայն չէ Amnesty International իրավապաշտպան կազմակերպության կարծիքի հետ, որը պաղեստինցիների դեմ Իսրայելի իշխանությունների գործողություններն անվանել է ապարտեիդ։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

«Գիտեք, որ մենք սովորաբար հանդես չենք գալիս երրորդ կողմի զեկույցների հրապարակային սպառիչ գնահատականներով: Մենք ունենք մեր խիստ չափորոշիչներն ու ընթացակարգերը մարդու իրավունքների հնարավոր խախտումների վերաբերյալ գնահատականներ տալու, ամբողջ աշխարհում կատարվող իրադարձությունները լուսաբանելու համար, ներառյալ մարդու իրավունքների տարեկան զեկույցը: Այնուամենայնիվ, ես ուզում եմ հայտարարել, որ մենք մերժում ենք այն տեսակետը, որ Իսրայելի գործողությունները ապարտեիդ են»,- ասել է ամերիկյան արտաքին քաղաքականության դեպարտամենտի ներկայացուցիչը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով կազմակերպության զեկույցի հրապարակումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում