ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների օգնականները քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսով քննարկել է Թուրքիայի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինի հետ դիվանագիտական համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ, ինչպես նաև համատեղ ջանքերը՝ զսպելու Ռուսաստանի ենթադրյալ ագրեսիան Ուկրաինայի դեմ։ Այս մասին ասվում է երեքշաբթի Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էմիլի Հորնի գրավոր հայտարարության մեջ։
Նրանք ընդգծել են իրենց համատեղ հանձնառությունը ինչպես շարունակական դիվանագիտական ներգրավվածությանը, այնպես էլ համատեղ ջանքերին՝ զսպելու Ռուսաստանի հետագա ագրեսիան Ուկրաինայի դեմ:
Բացի այդ, ընդգծել է Հորնը, Սալիվանն ու Քալինը անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Թուրքիայի և Հայաստանի ջանքերին։
Կարծիքներ