Նավթը թանկանում է՝ Omicron-ի շուրջ տիրող խուճապի անկման ֆոնին

Նավթը  թանկանում է՝ Omicron-ի շուրջ տիրող խուճապի անկման ֆոնին

Նավթի գներն աճում են՝ շնորհիվ այն նոր ազդանշանների, որ Omicron շտամի տարածումը համաշխարհային տնտեսության վրա այնքան լուրջ ազդեցություն չի ունենա, ինչպես իսկզբանե սպասվում էր, հայտնում է Interfax-ը։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent-ի փետրվարյան ֆյուչերսների արժեքը մինչ օրս կազմել է 76,42 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը 0,6 դոլարով (0,79%) բարձր է նախորդ շրջանի համեմատ։

WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի ապրանքային բորսայում էլեկտրոնային սակարկություններում այս անգամ հասել է 73,06 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, ինչը 0,7 դոլարով (0,97%) բարձր է նախորդ նստաշրջանի վերջնական արժեքից։

«Թրեյդերները սկսում են հասկանալ, որ թեև Omicron-ը  կարող է հանգեցնել պահանջարկի որոշակի նվազեցման, բայց ազդեցությունը այնքան սարսափելի չի լինի, որքան սպասվում էր»,-ասում է Price Futures Group-ի ավագ վերլուծաբան Ֆիլ Ֆլինը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում