Սպասում էի ավելի ագրեսիվ շարունակություն. Կարլսենը՝ Նեպոմնյաշչիի խաղի մասին

Սպասում էի ավելի ագրեսիվ շարունակություն. Կարլսենը՝ Նեպոմնյաշչիի խաղի մասին

Շախմատի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը մեկնաբանել է չեմպիոնական մրցամարտի 10-րդ պարտիայում Յան Նեպոմնյաշչիի հետ գրանցած ոչ-ոքի արդյունքը։

«Այս պարտիայում ոչ- ոքին գերազանց արդյունք է ինձ համար՝ հաշվի առնելով, որ մնացել է չորս տուր։ Կարծում եմ, որ մրցակիցը կձգտի հաջորդ պարտիայում սպիտակներով հասնել առավելության։ Այդ պատճառով ինձ ձեռնտու էր ոչ- ոքին այս պարտիայում։ Չէի սպասում, որ Յանը կխաղա Ռուսական պարտիա, սպասում էի ավելի ագրեսիվ շարունակություններ։ Եթե ավելի ուշադիր և համբերատար լինեի, կարող էի ստանալ որոշակի փոքր առավելություն, բայց դա ավելի անհրաժեշտ կլիներ այլ հաշվի դեպքում»,- Կարլսենի խոսքերն է մեջբերել championat.com-ը։

10 պարտիայից հետո Կարլսենը հաղթում է 6,5։3,5 հաշվով՝ 3 հաղթանակ, 7 ոչ- ոքի։ Դուբայում անցկացվող մրցամարտում մնացել է չորս դասական պարտիա։ Չեմպիոնական տիտղոսը պահելու համար Կարլսենին անհրաժեշտ է վաստակել ընդամենը 1 միավոր: Հաջորդ պարտիան տեղի կունենա դեկտեմբերի 10-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում