Իտալիայի վարկանիշային մրցաշար․ Նարեկ Մանասյանը վնասվածքի պատճառով դուրս մնաց պայքարից

Իտալիայի վարկանիշային մրցաշար․ Նարեկ Մանասյանը վնասվածքի պատճառով դուրս մնաց պայքարից

Իտալիայում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանաասյանը (92 կգ) 1/8 եզրափակիչում մենամարտել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջամար Թալիի հետ, սակայն երկրորդ ռաունդի մեկնարկում ստացած դեմքի պատռվածքից հետո բժիշկները թույլ չեն տվել շարունակել մենամարտը:

Ավելի վաղ Մանասյանը երկու հաղթանակ էր տարել վարկանիշային մրցաշարում։ Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար բռնցքամարտիկները պետք է հասնեն մինչև կիսաեզրափակիչ։

Նախօրեին վարկանիշային մրցաշարում իր երկրորդ հաղթանակն էր տարել Ռաֆայել Հովհաննիսյանը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականից պայքարը լքել են նաև գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, 57 կգ Արթուր Բազեյանը: Կանանց թիմից՝ Անի Հովսեփյանը, Անուշ Գրիգորյանը, Տաթևիկ Խաչատրյանը և Էլիդա Քոչարյանը:

Այսօր քառորդ եզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում