Մարտի 23-ից 27-ը ԱԻՆ-ում ստացվել է 5 ահազանգ` ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ

Մարտի 23-ից 27-ը ԱԻՆ-ում ստացվել է 5 ահազանգ` ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ

Մարտի 23-ից 27-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում և Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր քաղաքներում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 7 տուժած։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում