Հայ շախմատիստները հաջող են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկեցին Եվրոպայի անհատական առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի անդրանիկ տուրում հաղթանակ տոնեցին Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մանուկյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արթուր Դավթյանը: Միավորը կիսեցին Ռոբերտ Հովհննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը և Էմին Օհանյանը:
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն այս տարի անցկացվում է Սլովենիայի Բրեժիցե քաղաքում: Այն կմեկնարկի մարտի 26-ին և կեզրափակվի ապրիլի 7-ին: Մրցաշարի բացման պաշտոնական արարողությունը կկայանա մարտի 26-ին: Այն բաղկացած է 11 տուրից և անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո, որից առաջին հորիզոնականը զբաղեցրած շախմատիստ կստանա 20 հազար, երկրորդը` 15 հազար և երրորդը` 10 հազար եվրո:
Կարծիքներ