Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ ռուս-ուկրաինական բանակցությունների հաջորդ փուլը կլինի Ստամբուլում
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվել են, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների հաջորդ փուլը կլինի Թուրքիայում, Ստամբուլում։
«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական հակամարտությանն առնչվող իրավիճակը և բանակցային գործընթացին վերաբերող հարցեր։ Էրդողանը և Պուտինը պայմանավորվածություն են ձեռք բերել Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային պատվիրակությունների հաջորդ հանդիպումը անցկացնել Ստամբուլում», - հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը։
Բանակցությունները տեղի են ունենալու մարտին 29–ից 30–ը։
Կարծիքներ