ՀՀ ԱԳՆ դիվանագիտական անձնակազմն այցելել է «Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդես

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական անձնակազմն այցելել է «Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդես

Ապրիլի 28-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական անձնակազմն այցելել է Երևանի քաղաքապետարանում գործող «Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդես, որը կազմակերպվել է ԱԳՆ-ին կից գործող Մշակութային դիվանագիտության հանձնաժողովի կողմից։

Ցուցահանդեսին ներկայացված են Արցախի պատմամշակութային, կրոնական ժառանգությունը ներկայացնող 120-ից ավելի լուսանկարներ, Շուշիում տպագրված գրքեր, Արցախում ստեղծված ձեռագրեր և գորգեր։
 

Հիշեցնենք, որ ցուցահանդեսը գործելու է Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում մինչև մայիսի 2-ը՝ ներառյալ, մուտքն ազատ է, աշխատանքային ժամերը 11:00-17:00 (մուտքը՝ Երևանի պատմության թարգարանի կողմից)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում