Շոլցը բարդ է համարել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուկրաինական հարցերի շուրջ բանակցությունները

Շոլցը բարդ է համարել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուկրաինական հարցերի շուրջ բանակցությունները

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը շատ բարդ է անվանել բանակցությունները, որոնք ԱՄՆ-ն ու Ռուսաստանը վարում են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք (Գերմանիան, Միացյալ Նահանգները և նրանց դաշնակիցները) քրտնաջան աշխատել ենք Ռուսաստանի Դաշնությանը հստակ ազդանշան ուղարկելու համար, որ նա պետք է թանկ վճարի, եթե միջամտի Ուկրաինայի գործերին: Ես իսկապես գնահատում եմ այն, ինչ նախագահ Ջո. Բայդենն անում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև երկկողմ բանակցությունների համատեքստում: Դրանք շատ բարդ են»,- ասել է Շոլցը կիրակի օրը The Washington Post թերթին տված հարցազրույցում: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում