Իջևան-Գանձաքար ավտոճանապարհին BMW-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին

Իջևան-Գանձաքար ավտոճանապարհին BMW-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին

Փետրվարի 7-ին, ժամը 01:12-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան–Գանձաքար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իջևան-Գանձաքար ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դուրս բերել ուղևորին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Ա. Ա.-ի դին (ծնված 1990 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում