Մահացել է Ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը

Մահացել է Ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը

Մահացել է Ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը: Այդ մասին հայտնում է «առաջին ալիքը»:

Ռաֆայել Քոթանջյանը ծնվել է Թբիլիսիում 1942 թվականի սեպտեմբերի 9-ին, 1946 թվականին տեղափոխվել է Երևան։

1960- 1964 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։

1964-1966 թվականներին որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Զանգեզուրի Շիրվանզադեի անվան թատրոնում։

1966-1968 թվականներին եղել է «Արշալույս» երիտասարդական թատրոնի դերասան։

1968-1970 թվականներին հաճախել է հեռուստատեսային ռեժիսուրայի բարձրագույն կուրսերի Մոսկվայում։

1970-1993 թվականներին աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան և ռեժիսոր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում