Լեռնային Ղարաբաղում սպանվել են Սիրիայից 93 վարձկաններ. ՌԻԱ Նովոստի
Լեռնային Ղարաբաղում սպանվել են Սիրիայից 93 վարձկաններ, նրանցից 53-ի մարմինները հասցվել են Սիրիա, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են սիրիական ընդդիմությունում աղբյուրները:
«Կիրակի Սիրիա է տեղափոխվել 53 վարձկանի մարմին: Այդպիսով, սպանված սիրիացի վարձականների թիվը կազմում է 93 մարդ»,-ասել է գործակալության աղբյուրներից մեկը:
Բացի այդ, աղբյուրի տվյալներով, անցած հանգստյան օրերին ԼՂ հակամարության գոտի է մեկնել սիրիացի վարձկանների 3-րդ խումբը: «Ուղարկվել է 430 մարդ»,-ասել է աղբյուրը:
Կարծիքներ