Ճապոնիայի հարավ-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վեց մարդ է տուժել

Ճապոնիայի հարավ-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վեց մարդ է տուժել

Առնվազն վեց մարդ է տուժել 6,6 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով, որը տեղի է ունեցել Ճապոնիայի հարավ-արևմուտքում։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Kyodo գործակալությանը։

Բոլոր տուժածներն ընկնելու կամ այլ թեթև վնասվածքների հետևանքով կապտուկներ են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Երկրաշարժը տեղի է ունեցել երկրի հարավ-արևմուտքում գտնվող Միյաձակի և Օիտա պրեֆեկտուրաների շրջանում։ Ստորգետնյա ցնցումների պատճառով ցունամիի վտանգ չի հայտարարվել։ Երկրաշարժը տեղի ատոմակայաններում արտակարգ իրավիճակներ չի առաջացրել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում