Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Օպերային թատրոնը կներկայացնի «Սիրով՝ Ֆրանսիային» գալա համերգը
Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հանդես կգա «Սիրով՝ Ֆրանսիային» յուրահատուկ գալա համերգով:
Մարտի 24-ին կայանալիք երեկոյին կմասնակցեն թատրոնի մեներգիչները, երգչախումբն ու սիմֆոնիկ նվագախումբը: Դիրիժորն է Հարություն Արզումանյանը:
Հանդիսատեսը հնարավորություն կունենա ունկնդրել Սեն-Սանսի «Սամսոն և Դալիլա», Բիզեի «Մարգարիտ որոնողները», Մասնեի «Վերթեր», Գունոյի «Ֆաուստ» օպերաներից հատվածներ:
Ֆրանկոֆոնիան շատ առումներով կարելի է համարել բազմազանության մոդել, որը, տարածվելով հինգ մայրցամաքներում, համախմբել է 88 լիիրավ, ասոցացված և դիտորդ պետությունների և կառավարությունների ներկայացուցիչների:
2000 թվականից ի վեր Հայաստանն ինստիտուցիոնալ կապեր է հաստատել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ, իսկ 2012 թվականից հանդիսանում է լիիրավ անդամ:
Կարծիքներ