Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ ակտիվացվել է ԵՄ ճգնաժամային արձագանքման կենտրոնը
ԵՄ-ն ակտիվացրել է ճգնաժամային կենտրոնը ՝ կապված Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ: «Թվիթեր»-ի իր էջում հայտնել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը:
«Ես հեռախոսային բանակցություններ եմ վարել «G7» երկրների ԱԳ նախարարների հետ, մենք քննարկել ենք իրավիճակը Ռուսաստանում», - գրել է Բորելը:
«Ես համակարգում եմ գործողությունները ԵՄ շրջանակներում և ակտիվացրել եմ ճգնաժամային արձագանքման կենտրոնը», - նշել է նա:
Նա հավելել է, որ իրենց աջակցությունն Ուկրաինային չի թուլանում։
Կարծիքներ