Օսկանյանը, կոչեր անելու փոխարեն, լավ կլինի շարունակի սերտել անգլերեն occupied բառի ստուգաբանությունը. Թորոսյան

Օսկանյանը, կոչեր անելու փոխարեն, լավ կլինի շարունակի սերտել անգլերեն occupied բառի ստուգաբանությունը. Թորոսյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի հայտարարություններին:

«Շատ հետաքրքիր է, թե ի՞նչը կամ միգուցե ո՞վ է դրդում արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանին անդադար խոսել իր պաշտոնավարման ժամանակ տեղի ունեցած խայտառակ իրադարձություններից, փորձելով արդարանալ, բայց իրականում հաստատելով ամեն ինչ։

Այ օրինակ մեկ այլ նախկին ԱԳ նախարար՝ Էդվարդ Նալբանդյանը ծպտուն անգամ չի հանում, հավանաբար հասկանալով դրա հետևանքները։ Ինչ խոսք դա ավելի իմաստուն վարքագիծ է։

Հ.Գ. Օսկանյանը տարբեր երկրների հայ համայնքներին կոչեր անելու փոխարեն, լավ կլինի շարունակի սերտել անգլերեն occupied բառի ստուգաբանությունը»,- գրել է Թորոսյանը:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում