Պատերազմից հետո չկան այնպիսի փորձանմուշներ, որոնք մեկ անգամ չեն փորձաքննվել. նախարար

Պատերազմից հետո չկան այնպիսի փորձանմուշներ, որոնք մեկ անգամ չեն փորձաքննվել. նախարար

Պատերազմից հետո չկան այնպիսի փորձանմուշներ, որոնք մեկ անգամ չեն փորձաքննվել: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ավելացնելով, որ կան մասունքներ, մարմիններ, որոնք շատ են վնասված:

«Դրանցից ԴՆԹ անջատել և փորձաքննություն անցկացնելը բավական բարդ է: Իհարկե, կունենանք մի փոքր թիվ, որը չենք կարողանա անջատել: Կան մասունքներ, որոնք այնքան վնասված են, որ անգամ այլ երկրներում չի հաջողվի փորձաքննել»,- ասաց Ավանեսյանը:

Ըստ նախարարի, արձանագրվել է 2200-ից ավելի ճանաչում, 180 հարազատ էլ դեռ պատասխանի է սպասում: «Մենք ունեցել ենք 2400 անձ, որոնք ԴՆԹ անալիզ են հանձնել: Փորձանմուշների թիվը, որոնց հետ աշխատելը բարդ է, հասնում է 210-ի:

Դիեր կան, որոնք դեռ պահպանվում են Մեծամորի դիահերձարանում: Հատուկ սառնարաններում պահպանվում են մարմիններ: Չեմ կարող ասել, թե կոնկրետ Մեծամորում քանի մարմին կա», - նշեց նախարարը:

Միաժամանակ, Անահիտ Ավանեսյանն ասաց, որ ԴՆԹ-ի հետ կապված սարքերի խնդիր չի եղել:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում